Չամլըջա (մզկիթ)
Չամլըջա թուրքերեն՝ Çamlıca Camii | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Սկյուտար և Ստամբուլ |
Հիմնվել է | 2019 |
Կառուցման ավարտ | 2019 |
Բացվեց | մարտի 7, 2019 |
Ճյուղ/ավանդույթ | Սուննի իսլամ |
Կարգավիճակ | գործող |
Ճարտարապետություն | |
Ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ |
Բարձրություն | 107,1 մ |
Գմբեթ | 63 հատ |
Մինարեթներ | 6 |
Կառուցման արժեք | 70 000 000 € |
Պաշտոնական կայքէջ |
Չամլըջա մզկիթ, մզկիթ, որը գտնվում է Ստամբուլ քաղաքում և հանդիսանում է Թուրքիայի ամենամեծ մզկիթը։ Մզկիթը կարող է տեղավորել 63,000 մարդ և ներառում է թանգարան, պատկերասրահ և ստորգետնյա ավտոկայանատեղի 3,500 մեքենայի համար[1]։
Չամլըջա մզկիթը ձևավորվել է երկու կին ճարտարապետների՝ Բահար Միզրակի և Հայրիե Գյուլ Տոտուի կողմից՝ մոտավորապես արժենալով 150 մլն լիրա ($66.5 միլիոն)[2]։
Մզկիթը Թուրքիայի կառավարության այն մեգանախագծերի մեկն է, որով կառավարությունը ցանկանում է ցուցադրել իր տնտեսական ուժը և Արդարություն և զարգացում կուսակցության ժառանգությունը[3]։
Չամլըջա մզկիթը բացվել է 2019 թվականի մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից[4]։ Աշխարհի մի քան երկների ղեկավարներ ներկա են գտնվել բացման արարողությանը, այդ թվում Սենեգալի նախագահ Մակի Սալլը, Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդը, Ալբանիայի նախագահ Իլիր Մեթան, Պաղեստինի վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ[4]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթը ունի 6 մինարեթ, որոնցից չորսը ունեն 107,1 մետր բարձրություն, իսկ մնացած երկուսը 90 մետր բարձրություն։ Գմբեթների քանակը 63 է։ Այն ունի 57,500 կիլոնետր քառակուսի տարածք։ Մզկիթ-համալիրը ներառում է նաև թանգարան, պատկերասրահ, գրադարան, 1000 հոգու համար նախատեսված կոնֆերանսների սրահ և ստորգետնյա ավտոկայանատեղի 3,500 մեքենայի համար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Turkey's largest mosque opens its doors in Istanbul». Gulf Times. Istanbul. DPA. 2019 թ․ մարտի 8.
- ↑ «Çamlıca Mosque, largest in Turkey, opens in honor of Ramadan». DailySabah. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Christie-Miller, Alexander (2016 թ․ սեպտեմբերի 9). «Bridge, mosque, airport – can Turkey afford Erdoğan's mega-monuments?». Christian Science Monitor. ISSN 0882-7729. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 4,0 4,1 «Erdogan opens Turkey's largest mosque in Istanbul». Al Jazeera English. 2019 թ․ մայիսի 4. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Büyük Çamlıca Camisi